Ժամանակն է մտածելու մեր սեփական «Samsung»-ները. Մխիթար Հայրապետյան
Այսօր Ինժեներական քաղաքում մասնակցել եմ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ի բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Իմ խոսքում ընդգծել եմ, որ Հայաստանն այսօր ունի բոլոր կարողությունները ստեղծելու իր սեփական ինժեներական արտադրանքները թե՛ հայաստանյան, թե՛ համաշխարհային տնտեսության համար։
Նշել եմ, որ ժամանակն է մտածելու մեր սեփական «Samsung»-ները ստեղծելու և դրանք աշխարհին ներկայացնելու մասին՝ շեշտելով, որ հենց Ինժեներական քաղաքում գիտությունն ու նորարարությունը կարող են դառնալ նոր հայկական արտադրանքների հիմքը։
Առաջիկա երկու օրերին ցուցահանդեսային ձևաչափով կներկայացվեն հայաստանյան ընկերությունների կողմից ստեղծված տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը՝ ընդգծելով Հայաստանում ճարտարագիտական ոլորտի ապագայի տեսլականը»,- նշել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ամեն ինչ անում է երկրորդային սանկցիաների տակ չընկնելու համար․ Քերոբյան
Հայաստանն ամեն ինչ անում է, որ թե՛ երկիրը, թե՛ երկրում գործող ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ, որով...
Կանադան պատրաստվում է Աբրամովիչի ընկերությունից բռնագրավել 26 միլիոն դոլար և այն տրամադրել Ուկրաինային
Կանադան պատրաստվում է բռնագրավել և առգրավել 26 միլիոն դոլար Ռոման Աբրամովիչի «Granite Capital Holdings» ընկերությունից,...
ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել ռուսական գազից․ Քադրի Սիմսոն
Եվրամիության երկրների ներմուծման մեջ ռուսական գազի մասնաբաժինը կտրուկ նվազել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվե...
Ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՊԵԿ դիմում գրելու և տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մ...