ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել ռուսական գազից․ Քադրի Սիմսոն
Եվրամիության երկրների ներմուծման մեջ ռուսական գազի մասնաբաժինը կտրուկ նվազել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց հետո։ ԵՄ-ն պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել Մոսկվայից մատակարարումներից։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը, հայտնում է РБК-Украина՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի կայքը։
Նրա խոսքով՝ ԵՄ ներմուծման մեջ ռուսական գազի մասնաբաժինը 2021 թվականի 45% -ից մինչև 2024 թվականի հունիս նվազել է մինչև 18%, այն դեպքում, երբ այնպիսի հուսալի գործընկերներից, ինչպիսիք են Նորվեգիան և ԱՄՆ-ը, ներմուծումն աճել է։
«ԵՄ-ն պատրաստ է ապրել առանց ռուսական բնական գազի, որը տարանցվում էր Ուկրաինայի տարածքով»,- ասել է նա։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա վերջին։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...
Հայաստանը մտադիր է Հնդկաստանից նոր զինատեսակներ ձեռք բերել
Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցո...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ...