Նիկոլ Փաշինյանի ելույթ է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի փակման նիստում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի փակման նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Թույլ տվեք շնորհավորել Դանիային Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը գերազանց մակարդակով կազմակերպման համար: Այսօր մենք քննարկեցինք մեր բոլոր պետությունների քաղաքական, անվտանգության և տնտեսական օրակարգն առաջ մղող հրատապ հարցեր: Հիմնվելով ԵՔՀ բոլոր գագաթնաժողովների հաջողության վրա՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը Երևանում:
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելը կամրապնդի մեր ինտեգրումը եվրոպական ընտանիքին և հնարավորություն կտա ցուցադրել մեր առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում:
Ասելով սա՝ ես կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ՝ ձեզ Երևանում հյուրընկալելու պատվի համար։ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար Եվրոպայի հետ ավելի սերտ կապը ռազմավարական նշանակություն ունի։ ԵՔՀ գագաթնաժողովները նույնպես կարևոր դեր են խաղացել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման գործում։ Հատկանշական է, որ 2022 թվականին Պրահայում անցկացված հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատեցին միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Այս համաձայնագիրը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ և ակտիվ մասնակցությամբ։
Անցյալ տարի, կրկին ԵՔՀ շրջանակներում, Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար աջակցեցին միմյանց թեկնածությունը՝ հյուրընկալելու ԵՔՀ առաջիկա գագաթնաժողովներից մեկը։
Այս համաձայնագրերը, ըստ էության, հիմք հանդիսացան Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի համար, որտեղ ես և նախագահ Ալիևը խաղաղություն հռչակեցինք։ Եվ այժմ, երբ այցելեք Երևան 2026 թ.-ին և Բաքու` 2027 թ-ին, դուք կտեսնեք երկու պետություն, որոնք աշխատում են խաղաղության և կապակցվածության ամրապնդման և ինստիտուցիոնալացման ուղղությամբ։
Հաշվի առնելով սա, ԵՔՀ Երևանի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածությունը։ Միջին միջանցքի իրականացումը և Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկամանրաթելային մալուխների անխոչընդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։
Բացի այդ, ես կարծում եմ, որ հատկապես այսօր կարևոր է ամրապնդել Եվրոպայի կարողությունը՝ պայքարելու մեր առջև ծառացած հիբրիդային սպառնալիքների դեմ և, միևնույն ժամանակ, պահպանելու ժողովրդավարական կառավարման ամբողջականությունը, օրենքի գերակայությունը, ազատ և արդար ընտրությունները և քաղաքական բազմակարծությունը, նույնիսկ ներքին կամ արտաքին ճնշումների պայմաններում։
Քանի որ Հայաստանը հաջորդ տարի հյուրընկալելու է նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը` COP17-ը, մենք հույս ունենք, որ ԵՔՀ-ն կարող է նաև ծառայել որպես հարթակ՝ կանաչ տնտեսության անցման օրակարգը քննարկելու համար, այն գիտակցմամբ, որ մեր քննարկման արդյունքները հետագայում կներկայացվեն համաշխարհային ասպարեզ COP17-ի ընթացքում։
Հայաստանն արդեն սկսել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Եվ առաջիկա ամիսներին մենք կկիսվենք որոշ նոր գաղափարներով և նախաձեռնություններով, որոնք ուղղված են Եվրոպական քաղաքական համայնքի հետագա ամրապնդմանը և նոր խթան հաղորդելուն։
Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Կոպենհագենին՝ ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Երևան` 2026 թվականի մայիսի 4-ին։ Բայց մենք պատրաստում ենք ոչ պաշտոնական, բարեկամական ընդունելության երեկույթ մայիսի 3-ին` կիրակի երեկոյան։ Այսպիսով, հուսով եմ տեսնել բոլորիդ այնտեղ։ Մեծ պատիվ և հաճույք կլինի բոլորիդ հյուրընկալելը»։
Նմանատիպ հոդվածներ
Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին․ Գալյան
Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞...
Նախշուն աչոնին պետք է հուշել, որ բացառեն անվտանգ օդային ուղևորափոխադրումը գռդոնի վերածած ընկերությունների աշխատանքը. Արսեն Քարամյան
Արսեն Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախշուն աչոնին պետք է հուշել որ անհապաղ քայ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...
Հենց որ տապալվի Պուտինի ռեժիմը, ՀՀ-ի և Ադրբեջանի համար հաշտեցման հեռանկարներ կստեղծվեն
Հենց որ տապալվի Պուտինի ռեժիմը, Հարավային Կովկասում կստեղծվեն Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման հեռանկարներ: Այս մասին իր...