Նախշուն աչոնին պետք է հուշել, որ բացառեն անվտանգ օդային ուղևորափոխադրումը գռդոնի վերածած ընկերությունների աշխատանքը. Արսեն Քարամյան
Արսեն Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախշուն աչոնին պետք է հուշել որ անհապաղ քայլեր են անհրաժեշտ՝ բացառելու անվտանգ օդային ուղևորափոխադրումը գռդոնի վերածած, կասկածելի նյութատեխնիկական հնարավորություններ տիրապետող, ռեսուրսները սպառած մեկ երկու ինքնաթիռ ունեցող ընկերությունների աշխատանքը ՀՀ ավիացիոն շուկայում, թե չէ արդեն վերջին ամիսների ընթացքում մի շարք հարկադիր վայրէջքները հիշյալ ընկերության, մեկ օր էլ կարող են հանգեցնել ոչ happy end-ի, ցավալի կորուստների, անդառնալի կորուստների ...
Հայաստանը պարտավոր է և պետք է ունենա պետական մասնակցությամբ ազգային փոխադրող, և դեմագոգիա են բոլոր այն պնդումները, որ կան շատ ավելի հարուստ ու մեծ երկրներ որոնք չունեն պետական մասնակցությամբ կամ ամբողջովին պետական ընկերություններ, և հետևաբար Հայաստանը ևս կարող է իրեն թույլ տալ չունենալու ազգային փոխադրող: Մենք ունենք ոլորտում ավանդույթներ ու դեռևս պահպանում ենք համապատասխան մարդկային ռեսուրսները գործը սկսելու համար: Աչոնը հիշյալ մարդկային ռեսուրսների մեջ ներառված չէ:
#Պետությունը կարող է լինել արդյունավետ կառավարիչ#»։
Նշենք, որ երեկ քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երեւան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...