Հենց որ տապալվի Պուտինի ռեժիմը, ՀՀ-ի և Ադրբեջանի համար հաշտեցման հեռանկարներ կստեղծվեն
Հենց որ տապալվի Պուտինի ռեժիմը, Հարավային Կովկասում կստեղծվեն Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման հեռանկարներ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ներկայում անազատության մեջ է Վրաստանում:
«Հենց որ տապալվի Պուտինի ռեժիմը, Վրաստանում իշխանությունն անմիջապես կփոխվի, իսկ Հարավային Կովկասում կստեղծվեն Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման հեռանկարներ: Հետևաբար, մենք շատ շուտով կստանանք բոլորովին այլ, միացյալ Հարավային Կովկաս, և միևնույն ժամանակ (դրանով) մենք պետք է ուղիներ փնտրենք ամբողջ Կովկասը միավորելու՝ դեպի հաղթանակած Ուկրաինա և ողջ Եվրոպա մուտք գործելու հնարավորությամբ»,- գրել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին իր գրառման մեջ նշել է, որ Ռուսաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները (զինված ապսամբության փորձը) ցույց են տվել իշխանության «չափազանց թույլ» լինելը, ուստի, ըստ Սաակաշվիլիի, ակտիվանալու ժամանակն է:
«Վերականգնեք հները և ստեղծեք դիմադրության նոր բջիջներ, ակտիվացրեք ձեր կապերը սփյուռքի և, իհարկե, Ուկրաինայի միջոցով, եկեք միասին աշխատենք ժողովրդավարական աշխարհը պատրաստելու հյուսիսկովկասյան ժողովուրդների անկախությանը: Մենք պետք է կամուրջներ կառուցենք միմյանց հետ, որպեսզի (Ռուսաստանի) քայքայման գործընթացը հնարավորինս ոչ բռնի դառնա և ապագայում խուսափենք հակամարտություններից», - գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա...
Հայտնի է՝ Արարատ Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպման ժամը
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ արդեն հայտնի է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկ...
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...