Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին․ Գալյան
Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը, որովհետև ընդդիմությունը համատարած ընտրակաշառք է բաժանում։ Այս մասին Սահմանադրական դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Լրագրողի հարցին՝ եթե լսեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հեռախոսազանգերը, ըստ Գալյանի, ի՞նչ կլսեին, նա պատասխանել է՝ ի՞նչ գիտեք, որ չեն լսել:
«Երևույթը, որին մենք ականատես ենք եղել, այսպես ասած, տեղի է ունեցել ընդդիմության ջանքերով։ Ասում եք՝ ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող: Վստահաբար չկա, թե չէ կլիներ, որովհետև այս իշխանության օրոք, գործող պաշտոն զբաղեցնող անձինք զրկվել են իրենց պաշտոնից ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ՝ պատիժ կրելու կամ կալանավորվել են:
Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին: Արդեն իրոք հերիք է, հերիք է ցույց տալ, որ մենք ապրում ենք այլ իրականությունում, սա է մեր իրականությունը: Սա մի իրականություն է, որտեղ ընդիմությունը բաժանել է կաշառք, դրա վերաբերյալ կան բազմաթիվ պնդումներ, քրեական գործեր: Կհաստատվեն դեպքերը, թե ոչ, կերևա դատարանում»,- նշել է Արդարադատության նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Նոր սահմանափակումներ ու արգելքներ Ռուսաստանում․ ճգնաժամը խորանում է
Ռուսաստանի Դաշնության երեք շրջաններում՝ Կուրգանի, Կուրսկի և Բրյանսկի մարզերում, տեղական իշխանությունների որոշմամբ սահման...