Կենսաթոշակները կբարձրացվի 3000-3500 դրամի սահմաններում. Արսեն Թորոսյան

Հուղարկավորության նպաստները վերանայելու ծրագրեր չկան, հոկտեմբերի 1-ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։


Նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել ընդդիմության հետ՝ նոր ծրագրեր մշակելու ուղղությամբ։


«Միևնույն ժամանակ, մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք ողջ մարդկանց աջակցելու վրա՝ նրանց կյանքը երկարացնելու համար», - նշել է Թորոսյանը։

Այսօր նաև Արսեն Թորոյանը հայտարարել է  Կենսաթոշակների հետվճարները 2026թ. հունվարի 1-ից գործող 12%-ի փոխարեն կլինեն 20%, որը միջինում կբարձրացնի կենսաթոշակները 3000-3500 դրամի սահմաններում, ԱԺ–ում հայտարարեց Արսեն Թորոսյանը։


«Քաղաքացիները, կատարելով անկանխիկ գործարքներ, կարող են ինքնուրույն բարձրացնել իրենց կենսաթոշակները»,–ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

Քաղաքականություն