Թրամփն այսօր հայտարարությամբ հանդես կգա. ԶԼՄ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 30-ին, երեքշաբթի օրը, երկրի ռազմական ղեկավարության հետ հանդիպումից վերադառնալուց անմիջապես հետո, ելույթ կունենա Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակից։ Հայտարարության թեման չի հրապարակվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին)։ Նախագահը հայտարարություն կանի», - նշված է վարչակազմի ժամանակացույցում։
Ելույթը կհետևի Թրամփի՝ Վիրջինիա նահանգի Քվանտիկո քաղաք կատարած այցին, որտեղ նա հանդիպել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և հարյուրավոր ամերիկացի գեներալների ու ծովակալների հետ։
Սեպտեմբերի 26-ին The Wall Street Journal-ը (WSJ), հղում անելով ԱՄՆ վարչակազմի և Կիևի աղբյուրներին, հաղորդել է, որ Թրամփը Նյու Յորքում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բաց է Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Մեր երկրում, դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․«Իշխանության` ընտրապայքարի դուրս եկած ուժերի դեմ հնչեցվող շանտաժն ու գործադր...
Երբ միջազգային հյուրերին ճանապարհենք, լավագույն հանգիստը կլինի խաղաղ Ստեփանակերտում. Աննա Հակոբյան
Վարչապետի կին Աննա Հակոբյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ այն մակագրելով. «Երեւանյան այս թեժ օ...
Հովհաննիսյանը՝ կոռուպցիոն սկանդալի և իր դեմ քրեական վարույթի մասին
Դատախազությունն իմ դեմ որևէ քրեական գործ չի հարուցել, ենթադրում եմ, որովհետև այդտեղ որևէ քրեական բան չկա։ Լրագրողների հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ անձնական կարծիքով` Ալիևի մոտ կոմֆորտի բացակայություն կա». Ալեն Սիմոնյան
Իմ անձնական կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ կոմֆորտի բացակայություն կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ա...