ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ անձնական կարծիքով` Ալիևի մոտ կոմֆորտի բացակայություն կա». Ալեն Սիմոնյան
Իմ անձնական կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ կոմֆորտի բացակայություն կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բրյուսելում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման չեղարկմանը։
Հացին՝ ինչո՞ւ է Ալիևը խուսափում հանդիպումից, Սիմոնյանն ասաց․ «Մեր դիվանագիտական լավ աշխատանքի, ԱԳՆ-ի, վարչապետի, պառլամենտական դիվանագիտության։ Կարծում եմ՝ մենք կարողացել ենք մեր եվրոպացի, արևմուտքի գործընկերներին բերել այն բանին, որ մենք երկակի հայտարարություններ չենք ստանում»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ «3+3» ձևաչափն է խանգարել Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Չեմ կարծում, որ կխանգարի, ի վերջո մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ։ «3+3»-ը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որը մեր երկրի համար կարևոր է այնքանով, որ մենք մեր անմիջականորեն հարևանների հետ չենք կարող մեզ դուրս թողնել»։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկումն այլ հարթակում չանցկացնելուն՝ ԱԺ նախագահն ասաց․ «Պետք չէ ասել, որ միանշանակ որևիցե այլ տեղ մենք չենք քննարկելու խաղաղությունը, տարածաշրջանային անվտանգությունը․ դա սխալ կլինի։ Եթե չքննարկես տարածաշրջանային անվտանգությունը տարածաշրջանի երկրների հետ, հո չե՞ն գնալու ասիական ֆորմատներում քննարկել։ «3+3» ձևաչափին վերաբերում եմ որպես սկսնակ ֆորմատ, և գնահատականներ այդ մասով դեռ չեմ ուզում տալ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել էր ժամանակի սղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս ասիք ու գնացի՞ք». «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները լքեցին ավագանու նիստերի դահլիճը
Այսօր կայացել է Երևանի ավագանու արտահերթ նիստը: Նիստի ժամանակ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները լքել են դահլիճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «խաղաղության խաչմերուկի» մասին իր հայտարարություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «խաղաղության խաչմերուկի» մասին իր հայտարարություններին՝ ասելով, որ այդ թեմայով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լկտին դուք եք». ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ կրքերը թեժացել են
ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը զեկուցող ՄԻՊ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով
Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով: Եվրոպական խորհ...