
Պաշտպանս էլ ջղայնանում է` մի անգամ խոսել ես, հերիք է. Վաչագան Ղազարյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանն այսօր չի կարողացել պատասխանել լրագրողների հարցերին։
«Ժամանակ չունենք, ուշանում ենք, պաշտպանս էլ ջղայնանում ա, ասում ա՝ մի անգամ խոսել ես, հերիք ա»,–ասել է նա։
Երբ լրագրողներից մեկը փորձել է հարց տալ, հարցը սկսելով «այնուամենայնիվ» բառով, նա ընդհատել է. «Այնուամենայնիվ, այսօր չենք խոսում, հետո, մյուս անգամ կխոսենք»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքների հողամասերն ապօրինաբար շուկայականից ցածր գներով օտարելու համար։ Խոսքը 2005 թվականին կատարված գործարքների մասին է, իսկ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր։
2024 թվականի դեկտեմբերին Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում այս տարի կնքվել է հաշտության 4 համաձայնություն։ Այս համաձայնության շրջանակում Վաչագան Ղազարյանին պատկանող 3 հողամաս վերադարձվել է պետությանը։