Նեթանյահուն ներողություն է խնդրել Դոհայում կատարված հարձակման համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Դոհայում Համասի գլխավոր գրասենյակի վրա վերջերս կատարված հարձակման համար, որի արդյունքում զոհվել է Կատարի անվտանգության աշխատակից, հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։


Իսրայելի վարչապետը նաև խոստացել է, որ Կատարի տարածքի վրա նման հարձակումները ապագայում չեն կրկնվի։



Ավելի վաղ Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը հայտնել է, որ Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիից՝ սեպտեմբերի 9-ին Դոհայում Համասի առաջնորդների վրա հարձակվելու միջոցով երկրի ինքնիշխանությունը խախտելու համար։


Ըստ ալիքի՝ Իսրայելի վարչապետը Սպիտակ տնից զանգահարել է իր կատարցի գործընկերոջը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Զրույցի ընթացքում Նեթանյահուն ափսոսանք է հայտնել հարձակման ժամանակ Կատարի անվտանգության աշխատակցի մահվան կապակցությամբ, հայտնել է հեռուստաալիքը։

Քաղաքականություն

Պատահարներ