Ինչու Սամվել Կարապետյանին Արմավիրի բանտից տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան. «Ժողովուրդ»
Երբ գործարար-բարերար Սամվել Կարապետյանին Արմավիրի քրեակատարողական հիմնարկից անակնկալ տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան, դրան նախորդել էին լուրջ իրադարձություններ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արմավիրի բանտում տեղի ունեցած միջադեպն է պատճառ հանդիսացել այս անսպասելի տեղափոխության համար։ Մասնավորապես, դատապարտյալ Արման Առաքելյանը, որը հայտնի է «Գոջի» մականունով եւ բանտում է գտնվում Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար, որոշել է հացադուլ սկսել հենց Արմավիրի բանտում՝ ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի։ Նկատենք, որ նրա որդիները ներկայումս եւս անազատության մեջ են՝ Էջմիածնում 22-ամյա Պարգեւ Հակոբյանի սպանության քրեական գործի շրջանակում: Խուսափելու համար հնարավոր հացադուլից եւ Սամվել Կարապետյանի շուրջ դատապարտյալների համախմբումից՝ որոշվեց նրան տեղափոխել Արմավիրի ՔԿՀ-ից: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը գործում է համեմատաբար ավելի խիստ ռեժիմով, ուստի այնտեղ գործարարի պաշտպանությամբ ներքին բունտի հավանականությունը փոքր է, մինչդեռ «Արմավիր» ՔԿՀ-ում իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից։
Ըստ օրաթերթի տեղեկություններով՝ ներկայումս հայտնի է միայն այն, որ Սամվել Կարապետյանին տեղափոխել են այլ մեկուսարան, իսկ Արմավիրի բանտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մանրամասները դեռեւս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Խոսքը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական տեխնոլոգիաներով։
Նմանատիպ հոդվածներ
«Մեր նախագահը գիտի, թե ինչ և ինչպես անել». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային օրն ավարտում է կեսգիշերից հետո, իսկ սկսում՝ վաղ առավոտյան: Այս մասին աս...
1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել 5 շար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթում, անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, նշել է. «Ես պարոն Աղազարյանին և...
Դ. Իոաննիսյանը խոսել է ԿԸՀ նախագահ նշանակվելու մասին
Մամուլում այսօր լուրեր էին շրջանառվում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին կփոխարինի «Իրազ...