«Մեր նախագահը գիտի, թե ինչ և ինչպես անել». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային օրն ավարտում է կեսգիշերից հետո, իսկ սկսում՝ վաղ առավոտյան: Այս մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով Պուտինին անվանել է աշխատասեր: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ նախագահը «բառի լավ իմաստով բացարձակ աշխատասեր է»։
Պեսկովը պետության ղեկավարի ժամանակացույցը բնութագրել է որպես «իրապես շատ խիտ»:
«Նախագահն աշխատանքային օրն ավարտում է ամեն օր կեսգիշերից շատ հետո»,-ասել Է Պուտինի մամուլի քարտուղարը և նշել որ վաղ առավոտյան նա արդեն կապի մեջ է։
Պեսկովը պարզաբանել է, որ այժմ երկիրն ապրում է այնպիսի ժամանակաշրջան, որը պետության ղեկավարից պահանջում է շատ եռանդուն ջանքեր"
«Եվ մեր նախագահը գիտի, թե ինչ եւ ինչպես անել», - եզրափակել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը պատրաստվում է իր կազմ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան. Կոբախիձե
Վրաստանը պատրաստվում է իր կազմ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան և 2030 թվականին դառնալ Եվրամիության անդամ: Այս մաս...
Մեդվեդևն ասել է՝ ինչը կնշանակի համաշխարհային պատերազմի սկիզբ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տարակուսանք է հայտնել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու խոսքեր...
Վրաստանի վարչապետը երկրի նախագահին մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ: Այս մասին...
Պեսկովը՝ ՌԴ-ում նոր մոբիլիզացիայի վերաբերյալ լուրերի մասին
Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի կարիք չկա, նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ խոսել է այդ մասին։ Այսպիսով, պետությ...