ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթում, անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, նշել է. 

 

«Ես պարոն Աղազարյանին և Արթուր Սարգսյանին նախազգուաշցում եմ հայտարարում, ինչու եմ սա շեշտում այստեղից, ցանկություն չկա որևէ ձևով լարելու իրավիճակը և կարող էի այլ միջոց կիրառել, օրինակ` մինչև օրվա վերջ դահլիճ չթույլատրել պատգամավորներին, բայց դրան չեմ գնում: Չեմ էլ կարծում. որ դա ճիշտ է: Սա կազմակերպված սադրանք էր և ես շատ ւորախ եմ, որ մենք այդ սադրանքին չտրվեցինք: Դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որ երբևէ դահլիճում գրեթե չի հայտնվում` Իշխան Սաղաթելյանը, որը Ազգային ժողովի մասին ասում էր սա Ալեն Սիմոնյանի  բեսեդկան չէ, այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ, կամ ձեր հյուրանոցը ու հիմնարկները չեն, սա ՀՀ ԱԺ-ն է»։

 

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները օգտագործեցին այս առիթը՝ դահլիճ չգալու համար։

 

«Ինչու, որովհետև այսօր կա հարցուպատասխան ու այստեղ ելույթ է ունենալու ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու իրենց առիթ էր պետք, որ ծեծկռտուք լինի, իրավիճակը լարվի, այստեղ չստացվեց միջանցքում փորձեցին անվտանգության աշխատակիցների հետ այդ իրավիճակը ստանալ։ Ասելիք ու օրակարգ չունեցող  ընդդիմությունը  մի բան է փորձելու անել՝ մեզ սադրել, խնդրում եմ չտրվել այդ սադրանքներին»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն