Թուրքիան մտադիր է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ դատական հայցին
Թուրքիան ծրագրում է օգոստոսի 7-ին միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին օգոստոսի 5-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Հաագայի Միջազգային դատարանը մայիսի 16-17-ին լսումներ է անցկացրել՝ կապված Հարավաֆրիկյան Հանրապետության՝ Ռաֆահում հրեական պետության գործողությունների պատճառով Իսրայելի դեմ հավելյալ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Դատարանը մայիսի 24-ին Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել իր ռազմական գործողությունը Ռաֆահում և ձեռնարկել ցեղասպանության մեղադրանքները հետաքննող առաքելությունների Գազա մուտքն ապահովելու քայլեր:
«Չորեքշաբթի մենք նախատեսում ենք դոսյե ներկայացնել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան՝ Իսրայելի դեմ հայցին միանալու համար», - ասել է Ֆիդանը Կահիրեում իր եգիպտացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ֆիդանը Եգիպտոս է ժամանել օգոստոսի 4-ին և կարողացել է այցելել Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը՝ նշելով մարդասիրական օգնության մատակարարման և հրադադարի ապահովման կարևորությունը։
Նմանատիպ հոդվածներ
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի Վրաստանի հետ սահմանին սպասող մարդկանց
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայ...
Իրանը հայտարարություն է արել
Սիոնիստական ռեժիմի խիստ պատժվելու է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի արյունը թափելու համար։ Այդ մասին հայտա...
Իսրայելից հայտարարում են, թե Իրանը հարձակվելու որոշում է կայացրել
Իրանը որոշում է կայացրել հարձակվել Իսրայելի վրա: Այդ մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը: Իրանի հաղո...