Հունգարիան ուկրաինական 12 լրատվամիջոց է արգելափակել

Հունգարիան ուկրաինական 12 լրատվամիջոց է արգելափակել` պատասխանելով Կիևի գրաքննությանը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գույաշը:


«Հունգարիան պատասխանել է ուկրաինական գրաքննությանը։ Եվրամիություն ձգտող Ուկրաինան արգելափակել է արտասահմանյան, այդ թվում՝ հունգարական կայքեր, քանի որ նրանք հանդգնել են քննադատաբար անդրադառնալ հակառուսական պատժամիջոցների քաղաքականությանը, Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությանը, համարձակվել են ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ներկայացնել որպես պառակտված ու ոչ այնքան արդյունավետ կազմակերպություններ», - գրել է Գույաշը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում (ՌԴ-ում արգելված է որպես ծայրահեղական)։


Պաշտոնյան ընդգծել է, որ հաշվի առնելով փոխադարձության սկզբունքը՝ իր երկիրն այսօրվանից հայելային միջոցներ է կիրառում ուկրաինական լրատվական կայքերի դեմ, և դրանք Հունգարիայի տարածքում հասանելի չեն լինի:

Քաղաքականություն

Պատահարներ