
Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է մոտ 500 ԱԹՍ և ավելի քան 40 հրթիռ. Զելենսկի

Ավելի քան 12 ժամ շարունակվել է սեպտեմբերի 28-ի գիշերը Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակումը, արձակվել է մոտ 500 հարվածային անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ «դաշույններ»: Այս մասին է հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Հարձակման հիմնական ուղղություններն են եղել Կիևը և մարզը, Զապորոժյեն, Խմելնիցկիի, Սումիի, Օդեսայի շրջանները: Այս պահին հայտնի է Կիևում 4 զոհ կա, որոնց թվում 12-ամյա աղջիկ, իսկ Ուկրաինայում՝ առնվազն 40 վիրավոր, որոնց թվում կան նաև երեխաներ:
«Գնդակոծության տակ են հայտնվել հացի արտադրության ձեռնարկությունը, ավտոմոբիլային կաուչուկի գործարանը, մասնավոր և բազմաբնակարան շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ: Այս ստոր հարձակումը տեղի ունեցավ, փաստորեն, որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շաբաթվա ավարտ, և ահա թե ինչպես է Ռուսաստանը հայտարարում իր իրական դիրքորոշման մասին: Մոսկվան ցանկանում է շարունակել պատերազմել և սպանել և արժանի է միայն աշխարհի կողմից ամենակոշտ ճնշմանը։ Կրեմլին ձեռնտու է շարունակել այս պատերազմն ու ահաբեկչությունը, քանի դեռ կան միջոցներ էներգետիկայից և գործում է ստվերային նավատորմը։ Մենք կշարունակենք պատասխան հարվածներ հասցնել, որպեսզի զրկենք Ռուսաստանին փող աշխատելու և դիվանագիտություն պարտադրելու այդ հնարավորություններից։ Յուրաքանչյուր ոք, ով խաղաղություն է ցանկանում, պետք է աջակցի նախագահ Թրամփի ջանքերին և դադարեցնի ցանկացած ռուսական ներմուծում: Վճռական գործողությունների ժամանակը վաղուց եկել է, և մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի, Եվրոպայի, «յոթնյակի», «քսանյակի» կոշտ արձագանքը»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: