Չինաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր կամուրջը

Չինաստանի Գույչժոու նահանգում գտնվող Հուացզյան կիրճի վրայով անցնող կախովի կամուրջը բացվել է երթևեկության համար։ CNA-ի տվյալներով՝ կամրջի հատակից մինչև կիրճի հատակը, որի միջով հոսում է Բեյպան գետը, հեռավորությունը 625 մետր է, ինչը նոր կամուրջը դարձնում է աշխարհի ամենաբարձրը։


Հուացզյան կիրճի կամրջի կառուցումը տևել է երեք տարի և ինը ամիս՝ արժենալով մոտավորապես 280 միլիոն դոլար։ Կամուրջի երկարությունը 2.9 կիլոմետր է։ Տեղական իշխանությունները նշում են, որ նոր կամուրջը կիրճի մի կողմից մյուսը ճանապարհորդության ժամանակը կրճատում է «երկու ժամից մինչև երկու րոպե», իսկ նախագծի մեկնարկը բարելավում է տարածաշրջանային տրանսպորտային ցանցը և «նոր խթան է հաղորդում տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացմանը»։


Նույն նահանգում է գտնվում աշխարհի նախկին ամենաբարձր կամուրջը՝ Դուգե կամուրջը (565 մետր), որը ձգվում է կիրճի վրայով, որի հատակով հոսում է Բեյպան գետի վտակը։ 

Քաղաքականություն