
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի և 29- ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 27-28-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ սեպտեմբերի 28-29-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 25-26-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 25-ի ցերեկը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18...+20 աստիճան։