Նախկին պաշտոնիայի փաստաբանը չի հավատում Ավագյանի ինքնասպանության վարկածին

Բորիս Ավագյանի փաստաբան Նատալյա Չեռնիկովան RT-ին հայտնել է, որ չի հավատում Ավագյանի ինքնասպանությանը:


Նա ընդգծել է, որ դրա օգտին է խոսում նրա բնավորությունը՝ նա մարտիկ է, որը չի սիրում պարտվել, ու հավատացյալ մարդ: 



Նշենք նաև, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանում «ինքնասպանություն գործած» նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի դիակի մոտ դանակ է հայտնաբերվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ ծառայություններից։


Քննչական կոմիտեի քննիչները աշխատում են Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսարանում, որտեղ մահացել է նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը, հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։


Սկզբնական հաղորդագրությունները, հղում անելով աղբյուրին, վկայել են, որ Ավագյանը ինքնասպան է եղել: Երեքշաբթի օրը նա փախել է Կրոնշտադտի շրջանային դատարանից, որտեղ նրա նկատմամբ նախնական կալանքի միջոց է սահմանվել։ Այս մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի դատարանների համատեղ մամուլի ծառայության ղեկավար Դարիա Լեբեդևան:

Քաղաքականություն