Հայաստանում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար․ Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Մի շարք քաղաքական սպանությունների, Մարտի 1-երի, Հոկտեմբերի 27-երի, ընտրություններ կեղծելու և քրեական ենթամշակույթի մեջ ապրող նախկին իշխանությունների ներկայացուցիչները և իրենց էժան սպասարկողները փորձում են ու դեռ շատ փորձելու են Փարաքարի ցավալի դեպքը կապել գործող իշխանության հետ: Անել դա, որպեսզի իրենք իրենց միակ մարդասպանը, թալանչին, կեղծարարը չզգան, որպեսզի նախկին թալանչիներից փող վերցնելիս իրենց այդքան էլ մեղավոր չզգան և տարանջատվեն: Բայց իզուր են եղել ու լինելու այդ փորձերը, Հայաստանում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում և իշխանությունը որտեղ պարտվել է, զբաղեցնում է իր ընդդիմադիր մասը: Հայաստանում ոչ ոք անպատիժ չի մնում և բռնության յուրաքանչյուր դեպք ստանում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական: Քաղաքական սպանությունները, հաշվեհարդարները և անպատժելիությունը վաղուց անցյալում են՝ ձեր հետ միասին:
Խորին ցավակցությունս մահացածների հարազատներին»,- գրել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից ՀՀ-ով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է,...
Թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ․ Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, կիպրոսցի իր գործընկերոջ՝ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո ն...
Ըստ Փաշինյանիՙ բանակում այսօր էլ յուրացնողներ կան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու են զինվորների ծնողները շ...
Թուրքիան և Ռուսաստանը տարածաշրջանային հարցերի շուրջ սերտ երկխոսության մեջ են. Թուրքիայի արտգործնախարար
Թուրքիան և Ռուսաստանը լուծումներ են գտնում նույնիսկ տարածաշրջանային այն խնդիրների համար, որտեղ տարբեր տեսակետներ ունեն։...