Քաղաքականություն

Ըստ Փաշինյանիՙ բանակում այսօր էլ յուրացնողներ կան

Ըստ Փաշինյանիՙ բանակում այսօր էլ յուրացնողներ կան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու են զինվորների ծնողները շարունակում ծանրոցներ ուղարկել: Վարչապետը խնդրին անդրադարձավ խորապես, նշելով, ո�…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու են զինվորների ծնողները շարունակում ծանրոցներ ուղարկել: Վարչապետը խնդրին անդրադարձավ խորապես, նշելով, որ կան մեխանիզմների խնդիրներ: «Այդ հարցով ես հրավիրել եմ գլխավոր շտաբի պետին՝ ասելով, որ այսպիսի խնդիր եմ դնում, կարո՞ղ եք լուծել խնդիրը: Ասել են` խնդիր չկա, կլուծենք: Դրանից մի 10 օր հետո լուր եմ ստացել, որ սպաները մտնում են զորամասեր, խուզարկում են, և ծնողների ուղարկածները առգրավում են զինվորների մոտից: Այսինքն հանձնարարականը այլ կերպ է կատարվել: Դրանից հետո ես գնացել եմ դիրքեր, ասել եմ բերեք զինվորների ուտելիքը: Դա ես անձամբ կերել եմ: Արդյունքում՝ ինձ վատ եմ զգացել, և հանձնարարել եմ այդ ուտելիքները հանել շրջանառությունից: 2-3 ամիս հետո արձանագրում եմ, որ չեն հանել դեռևս շրջանառությունից»: Վարչապետը նշեց, որ ներքնազգեստների խնդիրը լուծելու համար էլ, որպեսզի բացառեին կոռուպցիոն ռիսկերը, բոլոր ընկերություններին հրավիրել էին միաժամանակ և զրուցել էին տեսախցիկների ներքո: «Այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ մեր զինվորները ապահովվում են բարձրորակ վարտիքներով ու շապիկներով»: Հիմա փորձարկման շրջանում նոր կոշիկն է։ Առաջին տպավորությունը դրական է եղել, բայց կան բողոքներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Վարչապետը նշեց, որ խնդիր կա նաև համազգեստի հետ: Համազգեստում ցանկանում են ավելացնել բամբակի բաղադրիչը: Ավելի տաք շրջաններում ծառայողների համար էլ գուցե և լինեն համազգեստի ամառային՝ կարճաթև տարբերակներ: Վարչապետն անդրադարձավ նաև պայմանագրային զինծառայողներին: Նրանք դիրքեր բարձրանալուց առաջ առևտուր են անում խանութից ու մթերքը տանում դիրքեր։ Վարչապետը հանձնարարել է պարզել՝ ինչ են գնում խանութից և այդ մթերքով ապահովել զինվորներին, որ այլևս խանութներից չանեն առևտուրը: Սննդի մեջ էլ ավելացվել է լավաշ, մեղր, սեզոնին՝ վարունգ, լոլիկ: Իսկ ծանրոցների հարցն անհատական է, վստահեցրեց վարչապետը։ «Օրինակ՝ սնիկերս չենք տալիս, բայց քաղցրավենիք տալիս ենք: Ծխախոտի հարցը կա: Զինվորների բավարարումները պատրաստվում ենք բարձրացնել»: Վարչապետը նշեց, որ այսօր էլ կան բանակում յուրացնողներ, և քրեական գործեր են հարուցվել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250