Քաղաքականություն
Հարյուր անգամ ասել եմ՝ թող հրապարակի Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը. Լևոն Տեր-Պետրոսյան
Հարյուր անգամ ասել եմ՝ թող հրապարակի Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, իր ձեռքի տակ են։ Չի հրապարակում, թող հրապարակի։ Այս մասին, այսօրՄատենադարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին երեք նախագահներին բանավեճի է հրավիրում, սակայն վերջիններս չեն գալիս։
Հարցին՝ եթե հրապարակի կգնա՞ք բանավեճի, Տեր–Պետրոսյանը պատասխանել է. «Եթե հրապարակի, վեճը վերջացած կլինի, որովհետեւ ամեն ինչ ասված է այնտեղ»։
Դիտարկմանը, որ անգամ հրապարակելուց հետո Փաշինյանը կարող է իրեն մեղադրել, նա կարճ արձագանքել է. «Թող մեղադրի»։
Նշենք, որ այսօր Մատենադարանում Լեւոն Տեր–Պետրոսյանի 80–ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվել։
Նմանատիպ հոդվածներ
Կլինի զրույց և աշխատանքային ճաշ․ Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Զինվորին դիմակ չկրելու համար տուգանում են ու որոշում՝ մինչև այդ տուգանքը չվճարի, ամսական 4000-5000 դրամը չի կարող ստանալ. Նազարյան. «Փաստինֆո»
Օգնությունը կանգնեցնելը խաթարում է խաղաղության շուրջ վստահության ձևավորման ջանքերը. ԱՄՆ դեսպանություն
Մանրամասներ Հրայր Թովմասյանի սանիկի՝ Նորայր Փանոսյանի գործից
WRed