Ադրբեջանի հետ պետք է հաշվի նստել․ շոկային ակնարկներ Բաքվից՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ադրբեջանական «Մինվալ» լրատվականը, անդրադարձել է տարեր երկրներից Բաքվին ուղղված շնորհավորաքներին, խոսելով նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից։ Նամակագրության աշխարհագրությունն ընդգրկում է տարբեր տարածաշրջաններ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան, Չինաստանը, ինչպես նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի երկրներն ու Ճապոնիան։
Պաշտոնական Բաքուն ներկայումս իրականացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ փորձելով կապեր պահպանել միջազգային տարբեր ուժային կենտրոնների հետ։ Շնորհավորանքների միաժամանակյա ստացումը ինչպես արևմտյան մայրաքաղաքներից, այնպես էլ Մոսկվայից, այն տեղի է ունենում Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա համաշխարհային հակամարտության և հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ Բաքվին դիրքավորվել է որպես ինքնուրույն դերակատար Հարավային Կովկասում և դրանից դուրս՝ խուսափում է այլ երկրների միջև ընթացող հակամարտություններում ուղղակիորեն ներգրավվելուց։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանում նկատվում են արտաքին քաղաքական տարբերվող մոտեցումներ։ Ի տարբերություն Ադրբեջանի հավասարակշռման փորձերի, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրել է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների զգալի սառեցմանը, ինչն իր հերթին առաջացրել է որոշակի քաղաքական անորոշություն տարածաշրջանային անվտանգության համատեքստում։ Այս ֆոնի վրա հատկապես նկատելի են Ադրբեջանի և տարածաշրջանի մի շարք այլ պետությունների միջև եղած տարաձայնությունները: Օրինակ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես փորձեց վարել տարբեր ուժային կենտրոնների միջև հավասարակշռության քաղաքականություն: Սակայն գործնականում դա չի հաջողվել: Վերջին տարիներին Երևանի հարաբերությունները Ռուսաստանի հետ լրջորեն վատթարացել են: Ավելին, Հայաստանի իշխանությունները այժմ իրենց նախկին դաշնակցին գործնականում ընկալում են որպես հակառակորդ: Սա հանգեցրել է քաղաքական անորոշության և ներքին լարվածության աճի:
Ադրբեջանը ընկալվում է որպես ազդեցիկ և անկախ խաղացող։ Ադրբեջանի հետ պետք է հաշվի նստել թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում, թե՛ Ռուսաստանում»,- ասվում է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...