«Ապրելու երկիր»-ը արձագանքել է Փարաքարի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը

«Ապրելու երկիր» կուսակցությունն արձագանքել է իր ներկայացուցիչ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը:

«Սպանվել է մեր լավագույն ընկեր, բացառիկ հայրենասեր, Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։ Աստված հոգին լուսավորի...»,-նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ի երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյան Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է Մերձավանում տեղի ունեցած սպանությունը։



Քաղաքականություն