ՏՊԼ–ն Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ․ Նիկոլ Փաշինյան
ՏՊԼ–ն Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ։ ՌՍ–ն Ղարաբաղը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ Հայաստան։ ՍՔ–ն ավելի վաղ էր փախել Ղարաբաղից, Լաչինի պոստում հավաքած մանեթեները վայելելու։ Այս մասին գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հաղթո՜ղ նախագահներ, հաղթո՜ղ նախագահներ․ Երրորդ հանրապետության պատմության մասին խորհելիս սարսափով արձանագրեցի, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք, պատկերացնու՞մ եք, ոչ ոք, ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել։
Լսեք, եթե դուք հաղթանակ եք բերել ժողովրդին, կարո՞ղ եք բացատրել՝ 1996–ից սկսած ընտրությունները ինչու՞ էիք կեղծում։ Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը իրեն հաղթանակ բերած առաջնորդներին չընտրել։ Ինչպե՞ս։
Իսկ չէր ընտրում, որովհետեւ ի հեճուկս ձեր կողմից վճարվող իբր վերլուծաբանների, «ժողովրդական ու վաստակավոր» արտիստների, Հայաստանի սնուցող մայրերը եւ նրանց ետեւում լուռ ու խոհուն կանգնած նահապետ հայրերը հասկանում էին, որ դուք հաղթանակ չեք բերել, այլ Հայաստանը քաշել եք մի անդունդի մեջ, որից ելք չկա։
Ու հիմա մեռնում եք տեսնելով, որ այո հազարավոր զոհերի գնով այդ ելքը գտնվել է։ Մեռնում եք բառիս բուն իմաստով, օրը երեք անգամ։ Մի հատ առավոտ, մի հատ կեսօրին ու մի հատ էլ մութն ընկնելուն պես։
Մեկ էլ էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ։ Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գեւորգին, Վազգենին էլ հետներդ բերել։ Բանավեճը կարող ենք «Երեւան-Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»,- գրել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ ծրագրերի իրագործման համար է ՀՀ-ն 50 մլն եվրոյի վարկ վերցնում. մանրամասնում է փոխնախարարը
Հայաստանը նախատեսում է ներգրավել 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ: Ազգային ժողովի նիստում ՀՀ ֆինան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրան-ԱՄՆ բանակցությունները մտնում են փորձագիտական փուլ. IRIB
Իսլամաբադում ընթացող բանակցությունները տեղափոխվել են փորձագիտական մակարդակ, հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը...
Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել
Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել 2022 թվականին «Հյուսիսային հոսքի» ռմբակոծության թեմայ...
ՈՒՂԻՂ. Փաշինյանի ելույթը հայ-իտալական գործարար համաժողովի ժամանակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով Միլանում անցկացվող...