Մեկ էլ էն ասեք, բանավեճի գալու եք, թե չէ, ուժեղ տղերք՝ վոին, մոզգ և ֆուլհաուս. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է.


«ՏՊԼ–ն, ՍՔ–ն եւ ՌՍ–ն շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։


ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս։


Ընդ որում, նրանք ոչ ձեր զավակներն էին, ոչ ձեր թոռները։ Բա ձեր թոռներին ու զավակներին ինչու՞ չէիք ուղարկում խաղաղության գոտի, պատասխանեք՝ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ։ Պատասխանեք, թե էդ նույն ժամանակ ձեր զավակները ու՞ր էին եւ ինչով էին զբաղվում։


ՏՊԼ–ն, որ 2018թ․ Մարտի 1–ին Կտրիճ Ներսիսյանին թողել է իր տան դարպասների դիմաց, հողամասի դարպասից ներս չի թողել, հիմա Կտրիճ Ներսիսյան է պաշտպանում։ Մի հատ արագ ներողություն խնդրի մեծն Կտրիճից 2008–ի մարտի մեկին նրան շան բնի մոտից առաջ չթողնելու համար։


Մեկ էլ էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե չէ, ուժեղ տղերք՝ վոին, մոզգ եւ ֆուլհաուս․․․»

Քաղաքականություն