Բա ո՞վ պիտի մեղադրվի, հողերը ինքն ա վաճառել. Վաչագան Ղազարյանը` Սերժ Սարգսյանի մասին
Հողերը ես եմ վաճառե՞լ: Մեղադրյալի աթոռին ո՞վ պետք է լինի: Ինձ ոչ մեկը հող չի վաճառել, ես ոչ մի անգամ հող չեմ գնել: Այս մասին դատարանի բակում ասել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկի պետ Վաչագան Ղազարյանը:
Լրագրողի հարցին՝ ո՞վ պետք է լիներ մեղադրյալի աթոռին, նա ասել է, որ ով վաճառել է, հարցին՝ Սերժ Սարգսյա՞նը, Ղազարյանը պատասխանել է՝ «Կառավարությունը, ինքն էլ եթե… ո՞վ է վաճառել, ես եմ վաճառել, թե՞ դուք»: Նա միաժամանակ նշել է, որ ինքը ցուցմունք չի տվել ՀՀ երրորդ նախագահի դեմ:
Սարգսյանի թիկնազորի նախկի պետն ասել է, որ նշված հողերը 2021 թվականին է իրենը եղել, որից հետո վերադարձվել է: Հարցին՝ ինչ հանգամանքներում են հողերը իրենը դարձել, Ղազարյանն ասել է, որ դատի ընթացքում հայտնի կդառնա:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ մինչև երբ է Ռոսավիացիան երկարացրել սահմանափակումները
Ռոսավիացիան դեպի Ռուսաստանի հարավի և կենտրոնի օդանավակայաններ թռիչքների սահմանափակումները երկարացրել է մինչև հունիսի 18-...
«Արցախը հիմա կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ». Ռուբեն Վարդանյանը գրառում է արել
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Արցախը հիմա կանգնած է չափազանց լու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարկային օրենսգիրքը շարունակում է Գագիկ Խաչատրյանի և Տիգրան Սարգսյանի ցեղասպանությունը ավտոներկրողների նկատմամբ. Լսումներ` ԱԺ-ում
Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունենում խորհրդարանակ...
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնելու մասին օրինագիծը
ԱՄՆ Սենատը վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնություն հատկացնելու մասին օրինագծին, որին կողմ է...