Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել Է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծին

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականության մասերից է, և մենք պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը, որն ուղղված է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդմանը: 


Այսօր «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում․ ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացման խոսքում ասաց ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։


Նա ընդգծեց, որ Հայաստանն արդեն 4-րդ անգամ է հյուրընկալում այս սեմինարը, որը մեզ հիշեցնում է՝ այսօրվա փխրուն աշխարհում խաղաղության պահպանման համար պատասխանատու ենք բոլորս։


«Պատերազմներն ու հակամարտությունները շարունակում են դամոկլյան սրի պես կախված մնալ ժողովուրդների գլխին՝ բերելով անհամար զոհեր ու տառապանքներ։ Այս տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է բազում փոփոխությունների, ՀՀ-ն նույնպես հարմարվում է նոր իրողություններին՝ հավատարիմ իր անկախությանը, ինքնիշխանությանն ու հարևանների հետ կայուն ապրելու ձգտումներին»,- նշեց Ռուբինյանը։


Նա ներկայացրեց վերջին զարգացումները Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանագծման ու սահմանազատման ընթացքը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այլն։ Նա ներկայացրեց նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը գործընթացը՝ ընդգծելով, որ այն շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։


Քաղաքականություն