Հյուսիսային Կորեան մշակել է «գաղտնի զենք». Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Ժողովրդական Հանրապետությունը պաշտպանական ներուժի զարգացման շրջանակներում «գաղտնի զենք է ձեռք բերել»: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մեր պետությունն ու կուսակցությունը ձգտում են շարունակական թռիչքաձև զարգացման պաշտպանական ներուժի ամրապնդման գործում»,-ասել Է Կիմ Չեն Ընը: Նա հիշեցրել է նոր կործանիչների կառուցման մասին, ինչը «ծովային տերության կայացման առաջին կարեւոր քայլն է», ինչպես նաեւ «ռազմավարական ուժերի անդադար ամրապնդման» եւ սերիական սպառազինության բնութագրերի բարելավման մասին:


«Բացի այդ, մենք նոր գաղտնի զենք ենք ստացել։ Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել պաշտպանական գիտության և հետազոտությունների ոլորտում, որոնք մեծ ներդրում կունենան մարտական ներուժի կտրուկ ավելացման գործում»,-ասել Է Կիմ Չեն Ընը:


Ավելի վաղ Կիմ Չեն Ընը հայտարարել էր Հյուսիսային Կորեան,  երբեք չի հրաժարվի միջուկային զենքից:

Քաղաքականություն