ԼՈՒՍԱՆԿԱՐ. 42 հայ թեկնածու` Բելգիայի ՏԻՄ ընտրություններում
Հոկտեմբերի 13-ին Բելգիայում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Բելգիական քաղաքական դաշտի գրեթե բոլոր կուսակցությունների ցուցակներում կան հայ թեկնածուների անուններ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` ՏԻՄ ընտրություններին առաջադրվել են 42 հայ թեկնածուներ, որոնք պայքարում են ավագանու անդամ դառնալու համար։ Հատկանշական է, որ հայ թեկնածուների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են։ Այս ոգեւորությունը պայմանավորված է հունիսին կայացած ֆեդերալ, ռեգիոնալ և եվրոպական ընտրություններում որոշ հայ թեկնածուների գրանցած արդյունքներով, որոնք, թեպետ բավարար ձայներ չհավաքեցին, բայց նրանց հավաքված քվեների քանակը խոսուն էր։ Բելգահայ համայնքը երկրի տնտեսական ու մշակութային կյանքում ամենաշատն ինտեգրված համայնքներից մեկն է։ Բելգահայ երիտասարդ սերունդը կոտրեց համայնքի՝ քաղաքականությունից հեռու մնալու հարյուրամյա կարծրատիպը՝ եւ որոշեց ակտիվորեն մասնակցել նաեւ քաղաքական կյանքին։]
Բելգիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 42 հայ թեկնածուի առկայությունն աննախադեպ իրադարձություն է համայնքի համար։ Ըստ հարցումների՝ այս թեկնածուներից ոմանք ՏԻՄ ավագանու անդամ դառնալու շանսեր ունեն։ Թեկնածուների ցանկությունն է համայնքին հուզող հարցերը լսելի դարձնել քաղաքական մակարդակում։

Նմանատիպ հոդվածներ
Ինչու Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը չմեկնեց Մոսկվա
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում՝ մասնակցելու է ԱՊՀ պետությունների...
Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային պայմանագիր կկնքվի
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալ ԱԺ-ում. քաշքշուկ Արգիշտի Քյարամյանի ու Հովիկ Աղազարյանի միջև
Խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև լարված իրավիճակ...
Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. Armlur
ArmLur-ի տեղեկություններով ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն առաջարկել է այսօր կայանալիք վարչության նիստում քննար...