Եվրոպացի դիվանագետները նախազգուշացում են հղել Իսրայելին
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են, որ մի շարք եվրոպացի դիվանագետներ խիստ նախազգուշացում են հղել Իսրայելին՝ պահանջելով հրաժարվել Արևմտյան Ափի մի մասը բռնակցելու ծրագրերից։
Channel 12 հեռուստաալիքի տվյալներով՝ Եվրոպայի ներկայացուցիչները իսրայելական կողմին ասել են. եթե Նեթանյահուն և նրա կառավարությունը ցանկանում են ոչնչացնել այն ամենը, ինչ կառուցվել է Մերձավոր Արևելքում, նրանք ստիպված կլինեն բախվել հետևանքների հետ։
Ավելի վաղ Նեթանյահուն, ի պատասխան Պաղեստինը ճանաչելու Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի որոշման, հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր է միացնել Արևմտյան Ափի հողերը։
Նա նաև հիշեցրել է, որ օկուպացիայի տարիներին պաղեստինյան հողերում անօրինական հրեական բնակավայրերի թիվը կրկնապատկվել է և խոստացել է շարժվել նույն ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփն արձագանքել է Իրանի առաջարկին. լիովին անընդունելի է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում գրառում է կատարել՝ նշելով, որ ծանոթացել է Իրանի այսպես կոչվա...
Հաջորդ զեկույցում անկումն ավելի ակնհայտ է լինելու. իրավապաշտպանը՝ Freedom House–ի զեկույցում Հայաստանի նահանջի մասին
Հայաստանը Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Անցումային շրջանի երկրներ. հակաժողովրդավարական շրջադարձ» զեկույցու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաջիևը` Ղազանչեցոց եկեղեցու մասին
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հրապարակում է կատարել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերաբերյալ։ Նա հրապարակմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահը ԱՄԷ ԱԳՄՀ նախարարի հետ քննարկել է ռազմագերիների հարցը
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաք...