Մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը․ Փաշինյան
Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը։ Ոնց է ձևավորվել այն։ Այդ մոդելը խորհրդային կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնեևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-80-ականներին ձևավորված գրքերի, երգերի վրա»,- ասել է նա։
Փաշինյանը նշեց՝ Հայաստանում երբեք այս ծավալի շինարարություն չի եղել, բայց իրենց մեղադրում են քանդելու մեջ։
«Ինչո՞ւ։ Որովհետև մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ինքնիշխան պետություն: Մենք քանդել ենք այդ անեծքը»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ղազախստան մեկնած ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասնակիցները կպարգևատրվե՞ն․ Կրեմլից մանրամասնում են
Եթե ՌԴ պաշտպանության նախարարությունը Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասնակիցներին պարգևատրելու առաջարկներ ստա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների երեկվա գաղտնի հանդիպումից նոր մանրամաներ կան
Mediaport-ը երեկ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները երեկ գաղտնի հանդիպել են նախիջևանում: Տելեգրամյան տա...
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում․ Պեսկովի սուր արձագանքը՝ Երևանի ներքաղաքական գործընթացներին
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և կանցնի աշխատանքային...
Կմնա Գորիսո՞ւմ, թե՞ կվերցնի Աժ պատգամավորի մանդատը. Առուշանյանի որոշումը հայտնի է
Անցած կիրակի Գորիսի ՏԻՄ ընտրություններում կալանավայրից ՔՊ-ին հաղթած Առուշ Առուշանյանը արդեն որոշում է կայացրել՝ կմնա Գոր...