Կմնա Գորիսո՞ւմ, թե՞ կվերցնի Աժ պատգամավորի մանդատը. Առուշանյանի որոշումը հայտնի է
Անցած կիրակի Գորիսի ՏԻՄ ընտրություններում կալանավայրից ՔՊ-ին հաղթած Առուշ Առուշանյանը արդեն որոշում է կայացրել՝ կմնա Գորիսո՞ւմ՝ որպես քաղաքապետ, թե՞ կվերցնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։
Հիշեցնենք, որ մանդատը վայր է դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը, ցուցակում հաջորդ համարը Առուշ Առուշանյանն է։
Hraparak.am-ը տեղեկացել է, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի խնդրանքով փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այցելել է «Երևան-Կենտրոն ՔԿՀ»՝ իմանալու, թե Առուշանյանը ո՞րն է ընտրելու՝ մանդա՞տը, թե՞ Գորիսը։
Առուշանյանն ընտրել է Գորիսը։ Լրատվականի հետ զրույցում Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ Առուշանյանը հաստատում է իր հոր դիրքորոշումը, և չի վերցնելու մանդատը։
«Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ համարը Ասպրամ Կրպեյանն է՝ Թաթուլ Կրպեյանի դուստրը, և, ըստ ամենայնի, նա էլ կզբաղեցնի թափուր մանդատը, եթե Դավիթ Սեդրակյանը 1 շաբաթվա ընթացքում մանդատից հրաժարվելու իր դիմումը հետ չվերցնի։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ստեփանակերտը առաջարկ է փոխանցել Բաքվին, բայց դեռ չեն պատասխանել. Արցախի ԿԳՄՍ նախարար
Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է իր մոտ գնվող ադրբեջանական կտավները փոխանակել Շուշիի կերպարվեստի պետական թանգա...
Ալիևը որոշմամբ Սանասարի (Կուբաթլիի) համար գլխավոր պլան է ստեղծվում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշում է ստորագրել Կուբաթլիի (Սանասարի) գլխավոր պլան ստեղծելու մասին եւ նախնական հատկացրե...