Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ինչքան շուտ այնքան լավ, եթե չէ՝ կհեռացնենք․ Փաշինյան
Մեզ համար ցավ է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն սպասավորները գտնվում են բանտում։ Բաց սա է օրենքի և իրավունքի դիկտատուրան։ Սա ուժեղ, ժողովրդավարական պետություն է։ Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
««Վեհարանը վեհի» նախաձեռնությունը, որի միջնաժամկետ նպատակը Մայր Աթոռը Կտրիճ Ներսիսյանից ազատելն է, առաջին հերթին հոգևոր ապաքաղաքական օրակարգ է և այս հարցը կուսակցական քաղաքական միջավայրում քննարկելու մեծ պատեհություն չկա։
Բայց այդ թեման ունի նաև պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբություններ, որը հոգևոր օրակարգի հետ առնչվում է, թե չի առնչվում։
Դառնությամբ պետք է արձանագրել, որ աթեիստական պետության դաստիարակությունը ստացած մեր մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, անձնապես Կտրիճ Ներսիսյանը, պարզապես չեն հավատում Աստծուն, և նրան վերաբերվում են որպես ապրանքային նշանի, որը կարող են լավ վաճառվել սփյուռքահայ տոնավաճառներում։
Քաղաքական և պետական օրակարգը հետևյալն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ և պետականակենտրոն ծիրին, ինչը հնարավոր չէ առանց Վեհարանը Ներսիսյանից ազատելու և այս օրակարգը պետք է անպայման իրագործենք։
Այլ տարբերակ պարզապես չկա, Ներսիսյանը պետք է հեռանա, կամավոր առանց ժողովրդական ներգործության, բայց եթե ոչ, ուրեմն կհեռանա ժողովրդական ներգործությամբ»,-ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Միանշանակ սատարում եմ Սամվել Կարպետյանին. Սերժ Սարգսյան
Մենք դեռեւս այս մասին որոշում չունենք եւ այդ մասին չենք մտածում, որովհետեւ մեր օրակարգը անվստահություն հայտնելն է։ 2026թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել. Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանել է Թուրքիայում իր գտնվելու ժամանակահատվածի, վերապատրաստման կամ համալսարան հաճախելու վերաբերյ...
Պուտինն ու Ալիևը կհանդիպեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովներին եւ Ասիայում փոխգործակ...
ԵՄ-ում վստահ են` կստանան Հունգարիայի և Սլովակիայի աջակցությունը Ռուսաստանի դեմ
ԵՄ-ում վստահ են, որ կկարողանան ճնշում գործադրել Հունգարիայի և Սլովակիայի վրա՝ ապահովելու նրանց աջակցությունը ՌԴ-ի դեմ պա...