Միանշանակ սատարում եմ Սամվել Կարպետյանին. Սերժ Սարգսյան
Մենք դեռեւս այս մասին որոշում չունենք եւ այդ մասին չենք մտածում, որովհետեւ մեր օրակարգը անվստահություն հայտնելն է։ 2026թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին այսպես պատասխանել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է 2018 թվականի կատարվածին Սարգսյանը նշել է. «2018 թվականի մասին ես այլևս չեմ խոսելու, զինվեք համբերությամբ ես դրա մասին կխոսեմ ուղիղ եթերում, բոլորդ ձեր հարցերի պատասխանը կստանաք»:
«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»,– ասել է նախագահ Սարգսյանը։
Անդրադառնալով` Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» շարժման հետ համագործակցությանը, Սերժ Սարգսյանն ասել է. «Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում ենք, եթե այդ գործակցության մեթոդները մեզ համար ընդունելի են»։
«Սամվել Կարապետյանին միանշանակ եմ սատարում։ Նրան ես եմ խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Սարգսյանը հավելել է. «Կապիտուլյացիայի ընթացքը հնարավոր է կասեցնել, եթե փոխվի այդ թուղթը ստորագրած իշխանությունը»:
«Ադրբեջանի հետ բանակցություններ պե՛տք է վարել, բայց ո՛չ կապիտուլյանտի դիրքերից»,- նշել է Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նախկին նախարարը կկալանավորվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է բնապահպանության նախկին նախարար, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգա...
Ադրբեջան այցից հետո Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ...
«ԱՀ նախագահը պատասխանելու է հանրությանը հուզող հիմնական հարցերին». Ավանեսյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցած շաբաթ Երևան մեկնած ԱՀ պատվիրակությունը վերադարձ...
Վարչապետի աշխատակազմը 69 միլիոն դրամով 12 հատ «Նիվա» է գնել․ «Հետք»
Վարչապետի աշխատակազմն իր կարիքների համար 2021թ․ դեկտեմբերի 13-ին էլեկտրոնային աճուրդ է հայտարարել և «Մեգնա» ՍՊԸ-ից «Նիվա...