ԵՄ-ում վստահ են` կստանան Հունգարիայի և Սլովակիայի աջակցությունը Ռուսաստանի դեմ
ԵՄ-ում վստահ են, որ կկարողանան ճնշում գործադրել Հունգարիայի և Սլովակիայի վրա՝ ապահովելու նրանց աջակցությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի ընդունմանը: Այս մասին գրել է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։
Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան խոչընդոտել էին հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի հաստատմանը։
«Թեև Սլովակիան և Հունգարիան հետևողականորեն դեմ են հանդես գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը, դիվանագետները վստահ են, որ կկարողանան ճնշում գործադրել նրանց վրա և հասնել 19-րդ փաթեթի ընդունման համար անհրաժեշտ միաձայն աջակցությանը»,-ասվում է հրապարակման մեջ։
Politico-ն մեջբերում է դիվանագետներից մեկի խոսքը, որը հիշեցրել է, որ ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցների բոլոր նախորդ փաթեթներն ընդունվել են։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 19-րդ փաթեթը պատրաստ կլինի սեպտեմբերի սկզբին։
Նմանատիպ հոդվածներ
Կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կավելանա 900-ով
Հայաստանում նախատեսվում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի հատկացումները հաջորդ տարի ավելացել ավե...
Արամ Հարությունյանի անձեռնմխելիության հարցը կորոշվի վաղը․ Բաբայան
Վաղը՝ դեկտեմբերի 4-ին, տեղի ունենալիք ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում ներառված է պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Յոհաննեսբուրգում Լավրովին պարերով են դիմավորել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր` օգոստոսի 22-ին, մեկնել է Յոհաննեսբուրգ (Հարավային Աֆրիկա), որտեղ կմասնակցի ԲՐԻԿՍ եր...
Պեսկովը՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ռուս 35 քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի հաստատած փաստաթուղթը, որով առաջարկվում է դիտարկել Ռուսաստանի 35 ներկայացուցչի...