Հայաստանը ներկայացնող Ակոպովա-Ռախմանին զույգը կմասնակցի օլիմպիական խաղերին
Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին զույգը կմասնակցի 2026 թվականին Միլանում կայանալիք օլիմպիական խաղերին։
Ընտրական փուլի կարճ և ազատ ծրագրերի արդյունքում Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին զույգը 186,84 միավոր է վաստակել և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։
«Սա երկար սպասված իրադարձություն է հայկական գեղասահքի համար, քանի որ սա այն զույգ է, որն իսկապես հայկական է։ Կարինա Ակոպովան իսկական հայուհի է»,- ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյանը: Նրա խոսքով՝ սա ոչ միայն մարզական հաղթանակ է, այլ պատմական պահ երկրի համար։
Հիշեցնենք` Ակոպովան և Ռախմանինը այս տարվա գարնանը փոխել էին մարզական քաղաքացիությունը՝ Ռուսաստանից անցնելով Հայաստան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց թուրք մրցակցին
Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել օլիմպիական չեմպիոն,...
Օլիմպիական խաղերում Հայաստանն ընդամենը 1 մարմնամարզիկ կունենա
Հայաստանն ընդամենը 1 մարմնամարզիկ կունենա Տոկիո 2020-ում: Ամառային 32-րդ օլիմպիական խաղերին կմասնակցի Եվրոպայի փոխչեմպիո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուռն էմոցիաներ ու իրական տոն. հիասքանչ կադրեր` Բուենոս Այրեսից
Հիասքանչ տեսանյութ Բուենոս Այրեսից, որտեղ նախորդ օրը տոնել են Արգենտինայի հավաքականի հաղթանակն աշխարհի առաջնությու...
Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում
Արարատի ըմբշամարտի ակումբը տեղեկացրել է մարզիկ Գևորգ Հարությունյանի բացառիկ կամային հատկությունների և Բաքվում գրանցած հա...