Արմեն Խաչատրյանը՝ Բաքվում պահվող հայ գերիներին տեսակցելու հնարավորություն մասին
Ինչքան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները նորմալիզացվեն, դա էդքան կնպաստի նաև մեր գերիների վերադարձին։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:
«Եվ հարաբերությունները պետք է նորմալիզացվեն շատ դեպքերում առանց նախապայմանի, չեմ ընդունում ընդդիմադիրների ասածը, որ պետք է նախապայմանի լինի, հետո հարաբերություններ սկսեն: Եթե նախապայմաններ դնենք, որևէ հարաբերություններ չի սկսվելու, իսկ դա մեր գերիներին էլ վնաս է լինելու», - ասաց Խաչատրյանը՝ արձագանքելով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի Բաքու այցի կապակցությամբ ընդդիմության քննադատության:
Հարցին, թե ԱԱԾ տնօրենը կփորձի նրանց տեսնել, պատգամավորը պատասխանել է․
«Մի բան հաստատ է, որ եթե հնարավորություն ունենա ինչ-որ տեղ օգնելու գերիների հարցը լուծելու, անպայման նա դա անելու է, դա առաջնային հարց է բոլորի համար», - ընդգծել է Խաչատրյանը:
Հավելենք՝ ԱԱԾ տնօրենը երկօրյա այցով մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:
Նմանատիպ հոդվածներ
«Դուք ունեք այն, ինչը կարող է անփոխարինելի լինել մեզ համար». Զելենսկին` Հարավային Կորեային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հարավային Կորեային խնդրել է Ուկրաինային մահաբեր սպառազինություն մատակարարել, այդ թ...
Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումներից հետո Պուտինը անցկացնելու է անվտանգային հարցերով խորհրդակցություն. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր երեկոյան կանցկացնի Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն։ Այս մասին...
Ով է ֆինանսավորել Իոսիֆ Կոբզոնի «թանկարժեք» հուղարկավորությունը
Պարզվում է, որ երգիչ Իոսիֆ Կոբզոնն հենց ինքն է եղել իր հուղարկավորության կազմակերպիչը եւ հոգ է տարել, որ իր կինը որեւէ բ...
Հազարավոր ՀՀ քաղաքացիներ կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագան Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն աս...