Ով է ֆինանսավորել Իոսիֆ Կոբզոնի «թանկարժեք» հուղարկավորությունը
Պարզվում է, որ երգիչ Իոսիֆ Կոբզոնն հենց ինքն է եղել իր հուղարկավորության կազմակերպիչը եւ հոգ է տարել, որ իր կինը որեւէ բանի կարիք չունենա։ Այս մասին հայտարարել է արտիստի այրին։ Ինչպես հայտնում է hraparak.am-ը՝ Նինել Կոբզոնը խոստովանել է, որ իր ամուսինը նախապես գնել է գերեզմանատանը համապատասխան հողամաս, որտեղ ամփոփվելու էր մահվանից հետո եւ կազմակերպչական բոլոր հարցերը սեփական հուղարկավորման հետ՝ լուծել։ Բացի այդ, երգիչն արել է ամեն ինչ, որպեսզի սեփական կտակը կազմվի այնպես, որ ժառանգների միջեւ կռիվ չառաջանա եւ այրին լինի բավական բարեկեցիկ եւ ոչ-կարիքավոր։ Այս մասին գրում է «Царьград»-ը։ Նշենք, որ Նինելը Կոբզոնի երրորդ կինն է։ Նրանք համատեղ ունեն երկու երեխա։ Միասին ապրել են 47 տարի։ Ամուսնու մահից հետո Նինելը շարունակել է բարձրաշխարհիկ տիկնոջ իր կենսաձեւը, զբաղվել ամուսնու հիմնադրած բարեգործական հիմնադրամի գործունեությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնն...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան օգտա...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...