ԵՄ-ն քննարկում է ռուսական բնական գազի ներմուծման դադարեցման արագացումը
ԵՄ-ն քննարկում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման փուլային դադարեցման արագացման հարցը՝ ռուսական նավթից հրաժարվելու ԱՄՆ նածագահ Դոնալդ Թրամփի կոչից հետո։
Bloomberg-ը հաղորդում է, որ Եվրամիությունը մշակում է միջոցներ՝ ռուսական հեղուկացված բնական գազի փուլային դադարեցման արագացման համար՝ ի պատասխան Թրամփի վարչակազմի՝ Մոսկվայի հետ էներգետիկ առևտուրը սահմանափակելու կոչերի։
Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ ԵՄ-ի կողմից ներկայումս մշակվող նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել դրույթ՝ մինչև 2027 թվականի վերջը ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը լիովին դադարեցնելու մասին։
Եվրահանձնաժողովը նաև քննարկում է RePowerEU ծրագրում փոփոխություններ կատարելու հարցը, որոնք ուղղված են ռուսական էներգիայից կախվածության վերացմանը։ Նախաձեռնությունը նախատեսում է արագացված անցում դեպի այլընտրանքային մատակարարման աղբյուրներ և ներքին էներգետիկ ենթակառուցվածքների զարգացում։
Նմանատիպ հոդվածներ
Զոքանչիս անունով ոչ մի գույք չեմ ունեցել և չունեմ. Լենդրուշ Հովհաննիսյան
Եթե նույնիսկ վեթինգը վաղը առավոտյան 9-ին լինի, ես պատրաստ եմ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Շիրակի մարզի ընդհանուր ի...
Ադրբեջանում դեկտեմբերի 12-ից հանվում է ռազմական դրության ռեժիմը
Ադրբեջանի Միլլի մեջլիսի որոշմամբ երկրում դեկտեմբերի 12-ին ռազմական դրությունը կչեղարկվի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ադ...
Միայն այս դեպքում կլինի խաղաղություն․ Ուկրաինայի ՊՆ նախարար
Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը ցույց տա կոնկրետ գործողությունների պատրաստակամություն․ հայտար...
Ալիևը հայտարարել է Ֆիզուլիի շրջանում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մեկնարկի մասին
Իլհամ Ալիևը հայտարարել է Ֆիզուլիի շրջանում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմ...