Քաղաքականություն
Զոքանչիս անունով ոչ մի գույք չեմ ունեցել և չունեմ. Լենդրուշ Հովհաննիսյան
Եթե նույնիսկ վեթինգը վաղը առավոտյան 9-ին լինի, ես պատրաստ եմ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը՝…
Եթե նույնիսկ վեթինգը վաղը առավոտյան 9-ին լինի, ես պատրաստ եմ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դատական համակարգերի փոփոխություններին։
Նրա խոսքով՝ փոփոխությունների կարիք բոլոր համակարգերում կա, եւ հույս ունի, որ արվող փոփոխությունները կտանեն դեպի դրականը։ Հարցին՝ արդյոք պատվերով աշխատող դատավորների ճանաչում է, Հովհաննիսյանն ասաց, որ նման տեղեկություններ չունի.
«Ես հայտարարագրել եմ 3 միլիոն դրամ եւ 3 հազար դոլար։ Որեւէ մութ կետեր չկան։ Իմ տարեկան աշխատավարձը կազմել է մոտավորապես 6 միլիոն դրամ, դա կուտակել եմ բացառապես աշխատավարձով։ Զոքանչիս անունով էլ որեւիցե գույն չունեմ եւ չեմ ունեցել։ Աշխատում եմ Շիրակի մարզում, սպասարկում եմ Անի, Արթիկ համայնքները իրենց բոլոր գյուղերով, կարող եք գնալ դատալեքսից նայեք՝ ով է գործ ունեցել կոնկրետ Մարալիկի նստավայրում։ Հարցնեք՝ դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանի մոտ գործեր ունենալուց ինչ տպավորություն եք ստացել, կամ երբեւէ որեւէ կերպ կարողացել եք նիստից դուրս միակողմանի հանդիպել կամ շփվել»,- ասաց դատավորը եւ հավաստիացրեց, որ զանգ անգամ չի եղել, ոչ նախորդ, ոչ էլ ներկա իշխանության։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու հասարակությունը չի ընդունում ներկայիս դատավորիներին նա ասաց, որ անտեղի եղած քննադատություններին, համարժեք պատասխան չի եղել.
«Որ գրեք Լենդրուշ Հովհաննիսյան, բոլոր հղումներով բերում է՝ ես, դատավոր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին դատավոր՝ հիմա թոշակառու Հրաչյա Հովհաննիսյանի որդին եմ։ Ասեմ, հայրս դատավոր չի աշխատել, իսկ երբ ես նշանակվել եմ դատավոր, հայրս աշխատել է Արմավիրի քաղաքապետարանում, որպես վարորդ»,- պատմեց Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...