ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի գյուղերի հետ կապված ի՞նչ որոշում է կայացրել իշխանությունը․ հարց՝ ԱԳ փոխնախարարին
Այս պահին քննարկումները շարունակվում են: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հարցին, թե Տավուշի գյուղերի հետ կապված ի՞նչ որոշում է կայացրել իշխանությունը:
«Ինչպես նշեցի՝ քննարկումները հիմա հանձնաժողովների աշխատանքների շրջանակներում շարունակվում են: Նրանք աշխատում են մեր նշած հիմքերի հիման վրա, որը հանրայնացվել է: Խոսքը Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային ժամանակաշրջանիում գոյություն ունեցող սահմանի մասին է: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք է, քարտեզները, ինչպես նշել էինք, խորհրդային շրջանում գոյություն ունեցող ամենաթարմ քարտեզներն են: Մենք դրա հետ կապված հայտարարություններ արդեն արել ենք»,- ասում է նա:
Հարցին՝ ինչո՞ւ որոշվեց սահմանազատումը սկսել հենց Տավուշից, փոխնախարարն ասում է. «Դրա վերաբերյալ քննարկումները նույնպես շարունակվում են: Պետք է այդ քննարկումների ամփոփմանը և վերջնական եզրահանգումներին սպասենք, դրանից հետո պաշտոնական տեղեկություն կլինի»:
Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այդ 4 գյուղերի տարածքները պետք է անհապաղ ազատել մինչ սահմանազատում իրականացնելը, Մնացականյանն ասում է. «Հայկական կողմն էլ է դիրքորոշումն հայտնել, որ կենսական տարածքները 31 գյուղերի նույնպես այս քննարկման շրջանակներում է»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուսում» տեղի ունեցածը արյունալի ահաբեկչություն է անվանել: Այս մասին նա հայտնել է «Կրոկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը ներկայացրել է՝ քանի անգամ է Փաշինյանը զգուշացվել պատերազմի վտանգի մասին
Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված վերջին այն հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սաման...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...