Փաշինյանը նշել է՝ ինչն է առաջնային թիրախ և աչքի փուշ
Յուրաքանչյուր քաղաքացու ապագան փոխկապակցված է ՀՀ համընդհանուր բարեկեցության հետ, որովհետեւ հնարավոր է՝ լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության եւ աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանք եւ հնարավորություն չունենալ, այլ ընդհակառակը՝ ունենալ մեկուսացվածության ու տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռք բերածդ կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետեւանքով: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետեւ, եթե կա լայնածավալ թշվառություն եւ աղքատություն, հատվածական բարեկեցությունը առաջնային թիրախ է եւ աչքի փուշ: Այդ դեպքում ատելություն է ձեւավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ: Հետեւաբար, երբ ես ասում եմ, որ պետական բյուջեն մեր ընդհանուր մեծ ընտանեկան բյուջեն է, դա համերաշխության մասին է:
Պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու նեղ ընտանեկան բյուջեի մի մաս է, որովհետեւ երկրում չկա մի ընտանիք, որի կարիքների բավարարման համար պետական բյուջեից ծախս չի արվում: Օրինակ, բոլոր թոշակառուները թոշակ են ստանում պետական բյուջեից, բոլոր ուսուցիչները, զինվորականները աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, բոլոր դպրոցները, ճանապարհները կառուցվում են պետական բյուջեից եւ այլն»,- ասել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ «Ազատության» հետ զրույցում տեղեկությունը հաստատեց քաղաքապետի մա...
«Քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ», «ասենք, յանի ի՞նչ»․ Սիմոնյանը՝ Թովմասյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախ...
Քյարամյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին
Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառն...
Նախագահը ստորագրել է կանոնակարգը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետու...