Քաղաքականություն

Մշակույթի բաժնի պետը նկատողություն է ստացել․ «Գյումրիի օրը» կկայանա․ Ղուկասյան

Մշակույթի բաժնի պետը նկատողություն է ստացել․ «Գյումրիի օրը» կկայանա․ Ղուկասյան
Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։ Հայտնել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։«Տարածված այն խոսակցություններն ու ասեկոսեները, թե տոնակատարությունը չի…

Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։ Հայտնել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։


«Տարածված այն խոսակցություններն ու ասեկոսեները, թե տոնակատարությունը չի անցկացվելու կամ չտոնելու որևէ այլ պատճառներ կան, իրականությանը չեն համապատասխանում։ Տոնի հետ կապված որոշ հարցերը ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ Քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն։


Մշակույթի բաժնի պետն արդեն իսկ նկատողություն է ստացել։


Հաշվի առնելով բնակիչների ակնկալիքները և ավանդույթները՝ տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը»»,- գրառել է Գյումրու քաղաքապետը։


Ավելի վաղ էլ Գյումրու քաղաքապետարանն էր հաղորդագրություն տարածել «Գյումրիի օրվա» հետ կապված։

Նմանատիպ հոդվածներ

Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ

Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250