Զախարովան պատասխանել Է ՌԴ նախագահի ընտրությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան իր ալիքում արձագանքել է ՌԴ ընտրությունների նախօրեին Եվրախորհրդարանի հայտարարությանը, որ չի մեկնաբանի ոչ ընտրական գործընթացը, ոչ էլ դրա արդյունքը:
«Եվրախորհրդարանը պաշտոնապես հայտարարել է, որ չի դիտարկելու Ռուսաստանում ընտրական գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանելու ոչ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները։ Բոլորը հիշում են: Ես՝ այո», - գրել է նա։
Զախարովան նաև հավելել է. «Հիմա թող փորձեն գոնե մի բառ ասել Ռուսաստանի նախագահի ընտրությունների մասին, և բոլորը հասկանան, որ նրանք ստել են կամ հոգեպես վատառողջ են»:
Դաշնության խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Քվեարկությունը կտևի երեք օր ՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...