Իրանը դեռևս չի ձեռնարկել անհրաժեշտ ողջամիտ և ճշգրիտ քայլեր․ ԵՄ երկրներ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ միասին, այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։


Իրենց համատեղ մեկնաբանություններում եվրոպական կողմը պնդել է, որ Իրանը դեռևս չի ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն «անհրաժեշտ ողջամիտ և ճշգրիտ քայլերը»։


Իրանի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված հեռախոսազրույցի արդյունքների համաձայն՝ այն կենտրոնացած էր իրանական միջուկային խնդրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրա։


Անդրադառնալով լարվածության աճը կանխելու համար երկխոսության և դիվանագիտության մթնոլորտի պահպանման կարևորության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշմանը, Իրանի արտգործնախարարը երեք եվրոպական երկրների կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում վերացված պատժամիջոցները վերականգնելու քայլը համարել է որևէ իրավական կամ տրամաբանական հիմնավորում չունեցող։ 

Քաղաքականություն