Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը հաստատեց, որ ադրբեջանական կողմը գրավել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը
Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը հաստատեց, որ ադրբեջանական կողմը գրավել է Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերը
Սավադյանի հաղորդագրության մեջ ասվում է, որ դեկտեմբերի 12-ից 13-ը ադրբեջանական բանակը խախտել է հրադադարի ռեժիմը, մասնավորապես միջադեպը տեղի է ունեցել Հադրութի շրջանի արևմտյան մասում՝ Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերը: Ըստ Սավադյանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերը և հարակից տարածքները մինչև 12.12.2020 թ. գտնվում էին հայ զինվորականների հսկողության տակ, բայց ադրբեջանական բանակը, խախտելով պայմանավորվածությունները և օգտագործելով տարբեր տիպի զինատեսակներ, Հին Թաղեր գյուղի ծայրամասերից շարժվել է դեպի Խծաբերդ գյուղը, գրավելով դրանք ու հարակից տարածքները: Հայկական կողմից վիրավորներ կան: Սավադյանը հույս է հայտնել, որ առաջիկա դիտարկումը (ենթադրաբար վերաբերում է ԵԱՀԿ-ին) բխելու է զինադադարի պայմանագրի սկզբունքներից և հակամարտող կողմերին իրենց դիրքեր վերադառնալը՝ մինչև 2020 թ. նոյեմբերի 10-ը: Հադրութի քաղաքապետը նաեւ քարտեզ է հրապարակել: Ներկայացնում ենք ստորեւ.
[e0dc4c89a34a52759abae97d22ea2bc0.jpeg]
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...