Աշխատիր և հեռացիր․ Ռուսաստանը միգրանտների նկատմամաբ նոր մոտեցում ունի

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է միգրանտների համար «եկիր, աշխատիր և հեռացիր» մոտեցման անցնելու մասին։


Աշխատուժի ներկայիս պակասի պայմաններում Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում մեծապես հույսը չի դնի միգրանտ աշխատուժի վրա, հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։


«Եթե մենք զարգանանք աշխատուժի պակասի պայմաններում, պարզ է, որ հանգամանքները հաշվի առնելով՝ մեզ անհրաժեշտ կլինի ներգրավել միգրանտներին։ Սակայն մենք դեռ պետք է ավարտենք մեր սկսած գործընթացը, երբ միգրացիային մոտենանք «եկիր, աշխատիր և հեռացիր» սկզբունքով», - ասել է նախարարը։


Նրա խոսքով՝ միգրացիան դիտվում է միայն որպես ժամանակավոր միջոց, որի հիմնական ուշադրության կենտրոնում է աշխատանքի արտադրողականության բարձրացումը։

Քաղաքականություն