
Հարգանքներիս հավաստիքը․ Փաշինյանը՝ ի պատասխան դերասանի հասցեին հնչած քննադատություններին

Ինձ ամենաշատը զարմացնում է այն, որ մենք գալիս ենք Բյուրականում նստում ենք և լացում ենք Արևմտյան Հայաստանը։ Ու չենք նկատում, որ Բյուրականը ինքը Հայաստան է, այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը «Ցանկապատ» բացօթյա ներկայացումից հետո դերասաններից հարցնելով՝ թե ներկայացումից ինչ փոխանցեցին հանդիսատեսին
«Ամենամեծ ուղերձը ներկայացման դա էր, պարոն վարչապետ։ Այսինքն նրանք այդ մետրի համար վիճում են, բայց գլոբալ հարցեր կան, որոնք անտեսում ենք, մնում են առանց ոչ մի բանի»,-արձագանքել է դերասան Մկրտիչ Արզումանյանը։
«Մենք այս ունենք, բայց աչքներս տնկել ենք այն Հայաստանը, այն Հայաստանը, որը չկա։ Եվ նաև ուղերձը՝ այդ մի Հայաստան ստեղծելու գաղափարի մեջ է»,-ավելացրել է դերասան Տիգրան Գյուլումյանը։
Մկրտիչ Արզումանյանը հանրության կողմից արժանացավ մեծ քննադատությունների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել նշելով․
«Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ։ Հարգանքներիս հավաստիքը»։